Տուփերի և արկղերի պատրաստում

Մենք առաջարկում ենք գոֆրոտարաների լայն տեսականի, որը կիրառելի է ցանկացած ոլորտում՝ տակդիրներ, տուփեր, արկղեր, արկղերի միջնապատեր, բարդ կտրվածքներով առանց սոսնձման հավաքվող տուփեր:

Տուփերի դիզայն և նախագծում

Մեր փորձագետները կառաջարկեն ցանկացած տուփի յուրահատուկ դիզայն և կառուցում, որը լավագույնս կհամապատասխանի դրա պարունակության ձևին և չափերին:

Տպագրություն

Արկղերի ու տուփերի տպագրության համար օգտագործվում են օֆսեթ և ֆլեքսո տպագրության եղանակները:

Երեսպատում

ԿրաԴան ՍՊԸ-ում իրականացվում են նաև երեսպատման աշխատանքներ: Երեսպատման շնորհիվ սովորական տուփը վերածվում է յուրահատուկ փաթեթավորման: